00:00:00

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

02:45, 09 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 8-ին, ժամը 13։34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Մասիս քաղաքի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2103», «Opel Vectra» և «Subaro» (վարորդ՝ Վ.Կ., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, այնուհետև վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են Վ.Կ.-ի և մեկ այլ անձը չպարզված քաղաքացու մահը, իսկ Ա. Ա.-ի (ծնված 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնված 1985 թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31