00:00:00

Երևանում Շենգավիթ բժշկական կենտրոնի ռենտգեն տեխնիկը Nissan-ով վրաերթի է ենթարկել Վան-Դենտալ ՍՊԸ-ի բուժքրոջը

22:48, 07 հունիս 2019 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաննեում Շենգավիթ բժշկական կենտրոնի ռենտգեն տեխնիկ, 23-ամյա Ռ. Մ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 RM 775 համարանիշի ավտոմեքենայով Չեխովի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վան- Դենտալ ՍՊԸ-ի բուժքույր, 20-ամյա Ա. Վ.-ին, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ վնասվածքներով տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր