00:00:00

Անչափահաս տղան մոր Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ վրաերթի ենթարկել հեծանվորդին. Վերջինի վիճակը ծանր է

20:41, 06 հունիս 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում Երեւանի Տարոնցու փողոցի բնակիչ՝17-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան տղամարդ հեծանվորդի։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանները անչափահաս վարորդին տեղափոխել են ոստիկանության Չարբախի բաժանմունք, որպեսզի վրաերթի ենթարկվածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն։ Աղբյուրը հայտնում է, որ պարզվել է՝ ավտոմեքենան հաշվառված է վրաերթը կատարած անչափահաս տղայի մոր՝ Ժաննա Հ.-ի անվամբ, ով այս պահին գտնվում է ոստիկանության Չարբախի բաժանմունքում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ը հեծանվորդին վրաերթի է ենթարկել՝ դուրս գալով հանդիպակաց երթեւեկելի գոտի, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, եւ օպերատիվ են գործել բժիշկները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր