00:00:00

67-ամյա փաստաբանը Lexus-ով «Առինջ մոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ դիմել փախուստի

15:21, 06 հունիս 2019 Պատահարներ

Կոտայքի մարզում, հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ՝ 41-ամյա Վահագն Մ.-ին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Իրավապահները պարզել են, որ վրաերթը կատարել է Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Սամվել Հովհաննիսյանը՝ իր վարած Lexus մակնիշի 01 FF 555 համարանիշի ավտոմեքենայով։ Ոստիկանները նրա տան ավտոտնակում հայտնաբերել են ավտոմեքենան, որը տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ս. Հովհաննիսյանը փաստաբանների պալատի փաստաբան է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր