00:00:00

Արարատի մարզում 34-ամյա վարորդը Нива-ով Յուվեցի Կարոյի տան մոտ գլխիվայր շրջվել է. մահացած վարորդի մեքենայում հայտնաբերվել է զենք

14:37, 06 հունիս 2019 Պատահարներ

Այսօր` հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենա է այրվում։ Պարզվել է, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Ղազարյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ԼՍ 845 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, անցյալ տարի Երևանում հրազենի գործադրմամբ սպանված «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի տան դիմաց դուրս է կել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ գլխիվայր բախվել շինության պատին։ Վթարի հետևանքով առաջացել է հրդեհ, ու մինչ հրշեջները կժամանեին, ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարելուց հետ այնտեղ հայտնաբերվել է TOZ-34 EP տիպի հրազեն, որը քննիչն առգրավել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր