00:00:00

25-ամյա բնակչուհին հյուր է գնացել եւ առանձնատան ննջասենյակի մահճակալի բարձի տակից փող է գողացել

20:59, 05 հունիս 2019 Պատահարներ

Արցախի Մարտունու շրջանի բնակչուհի 61-ամյա Պ. Պ-ն հունիսի 4-ին, հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ իր տնից գողություն է կատարվել: ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ պարզել են, որ Մարտունու շրջանի բնակչուհի, 25-ամյա Մ. Մ-ն հունիսի 2-ին ժամը 10:00-ին գտնվելով Պ. Պ-ի առանձնատանը, ննջասենյակի մահճակալի բարձի տակից գաղտնի հափշտակել է 400.000 դրամ գումար: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր