00:00:00

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցել է նախկին հատուկջոկատայինի հարազատներին

01:18, 05 հունիս 2019

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին եւ մերձավորներին: «Մերձմոսկվայում տեղի ունեցածն իրական ողբերգություն է: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք ՌԴ քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամությունը»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Ձերբակալվածները 1977 եւ 1982 թվականներին ծնված անձինք են, որոնցից յուրաքանչյուրի դերը հանցագործության մեջ պարզվում է քննությամբ։ Ավելի վաղ  ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողները Հայաստանի քաղաքացիներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր