00:00:00

Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

03:46, 04 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 3-ին, ժամը 19:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկում. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանային շենքի սենյակներից մեկում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է անկողնային պարագա: Փրկարարները սենյակներից մեկի բնակչին՝ Դ.Կ.-ին (ծնված 1990 թ., ծխահարված) և մյուս սենյակի բնակչին՝ Դ.Ա.-ին (ծնված 1978 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Դ.Կ.-ն հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Դ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր