00:00:00

Կեսգիշերին Նոր Նորքում 25-ամյա երիտասարդը խաչմերուկում փորձել է ձողով բացել վճարային տերմինալը

21:58, 03 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 2-ին, գիշերվա մեկն անց կես, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Գայի պողոտայի եւ Ն. Ստեփանյան փողոցի խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ կես ժամ առաջ վերոհիշյալ խաչմերուկի մոտ տեղադրված վճարային տերմինալը փորձել է մետաղական ձողով բացել ու կատարել գողություն: Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է նաեւ, որ մինչ այս երիտասարդը նույն խաչմերուկին հարակից հատվածում գտնվող մի գրասենյակի ապակին փորձել է քարով կոտրել ու կատարել գողություն, սակայն ապակին չի կոտրվել, եւ ոչինչ չգողանալով՝ նա հեռացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ երկու դեպքով տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր