00:00:00

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել. մասնակիցներից մեկը ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն է

14:50, 03 հունիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում մի խումբ անձանց միջև։ Նշված վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի և նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է սխալ գնացուցակ ներկայացնելը, ինչի համար Լ. Օհանջանյանն ու Ա. Եղոյանը գնացել են տնօրենի մոտ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որն էլ ավարտվել է վիճաբանությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Եղոյանը Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր