00:00:00

Չեֆերին. Չեմ կարծում, թե ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելը սխալ էր

20:39, 02 հունիս 2019 Սպորտ

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշումը սխալ չի համարում: Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է «Չելսիի»՝ 4:1 հաշվով հաղթանակով: «Ես չեմ կարծում, թե Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը սխալ էր: Ֆուտբոլը կիրք է և զարգացում: Մարդիկ ասում էին, որ ստադիոնը լիքը չէր: Այո, դա այդպես էր, բայց մենք Եվրոպա լիգայի եզրափակիչների պատմության մեջ հասանք հաճախելիության երրորդ ցուցանիշին: Ֆուտբոլը զարգանալու կարիք ունի ոչ միայն խոշոր քաղաքներում: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա մենք ստացել էինք բոլոր անհրաժեշտ երաշխիքներն այն բանի, որ ֆուտբոլիստն անվտանգ կլինի: Նա որոշեց չմեկնել, ու ես միանգամայն աջակցում եմ ֆուտբոլիստի որոշումը»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր