00:00:00

Ահազանգել է ստացվել, որ Նոր Նորքի դատարանի նախկին շենքում զենք-զինամթերք կա, պատերն էլ թեքվել են

19:05, 02 հունիս 2019 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ: Հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ շենքի առաջին հարկի չօգտագործված տարածքի պատերից մեկը՝ ոչ հիմնական, առանձնացել է հիմնական շինությունից ու թեքվել: Ոստիկանները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը: ԱԻՆ ՓԾ ահազանգողը նաեւ հայտնել էր, որ ներսում զենք-զինամթերք կա, սակայն փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ դրանք խաղալիքներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր