00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր մասնագետն ահազանգել է ոստիկանություն, որ իր տան ուղղությամբ 2-րդ անգամ կրակել են

16:01, 02 հունիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիս 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից, ով հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է այլ նշված բնակարանի հյուրասենյակի երկշերտ պատուհանի դրսի կողմի ապակին անհայտ առարկայով կոտրել են: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի ատթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Համզյանը իրավապահներին հայտնել է, որ նման բան նախկինում էլ է մեկ անգամ եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Համզայնն աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր