00:00:00

65-ամյա Լիգիան, տեսնելով, որ դուռը բաց է, մտել է բնակարան ու նախասրահից դրամապանակ գողացել

20:14, 01 հունիս 2019 Պատահարներ

Մայիսի 31-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակարանաից կատարված գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ մայիսի 30-ին, ժամը 13.55-ին, անհայտ անձը օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բնակարանի նախասրահի պահարանին դրված պայուսակից գողացել է տանտիրուհու դրամապանակը, որի մեջ եղել է վարորդական իրավունքի վկայական, նույնականացման, սոցիալական, զեղչային եւ կուտակային քարտեր: Արաբկիրի ոստիկանության քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.30-ին բաժին են ներկայացել մայրաքաղաքում ապրող՝ 65-ամյա Լիգիա Մ․-ին, որը տվել խոստովանական բացատրություն։ Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր