00:00:00

Ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են BMW X5-ը, 2 Opel-ները. կան վիրավորներ

19:49, 01 հունիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են BMW X 5 մակնիշի 40 DD 004 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ՏR 656 համարանիշի և Opel մակնիշի 35 GG 789 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, մեկը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր