00:00:00

Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան. ոստիկանապետը շնորհավորել է

19:19, 01 հունիս 2019

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապե՜ս: Իսկ ոչ պաշտոնապես, յուրաքանչյուրիս սրտի կանչով ու սիրո չափով, ամե՜ն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը: Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան, և ամեն պահի է ամեն ինչ արվում երեխաների համար: Մենք ոչ միայն կառուցում ենք այն երկիրը, որտեղ երջանիկ են լինելու մեր երեխաները, այլև մեր ամենօրյա վարքն ու գործը, մեր նպատակներն ու աշխատանքը չափում ենք երեխաների գնահատականով: Եվ երջանիկ է նա, ով արժանանում է այդպիսի գնահատանքի: Շնորհավորում եմ երեխաներին ամենապայծառ ու արևային տոնի առթիվ: Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Մաղթում եմ երեխաների հետ կապված բոլոր ցանկությունների ու ծրագրերի կատարյալ իրագործում և հավաստում, որ ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի մեր երկիրը դրա ամենաբարի ու հուսալի վայրը լինի աշխարհում և՜ այսօր, և՜ ապագայում: Երջանիկ եղեք:   Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր