00:00:00

Հաջորդ կայարանը՝ Մանկություն

16:19, 01 հունիս 2019

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական¦ կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։ Լուսանկարները «կպատմեն», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։ Տոնական տրամադրությունը կամբողջացնի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը: Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմը մաղթում է երեխաներին խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա։ Մուտքը ժպիտով է և ժետոնով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր