00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտ 28-ամյա վարորդը Nissan-ով բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել

23:59, 31 մայիս 2019 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը իր վարած Nissan Teana մակնիշի 13 VR 113 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում վարորդը ոստիկանության ծառայողներին ասում էր, որ վթարի մեղավորը եղել է ոստիկանական համարանիշներով УАЗ մակնիշի ավտոմեքենա, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը, իսկ УАЗ-ը նաև բախվել է իր ավտոմեքենային և դեպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանությունը պարզում է նաև վարորդի հայտնածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր