00:00:00

Երևանում 17-ամյա 3 երիտասարդ կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

01:56, 31 մայիս 2019 Պատահարներ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, ովքեր մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած հետքեր, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ըստ կայքի՝ մինչ բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, որոնք բժիշկների կատարած օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկվել են, ոստիկանները պարզել են՝ 3 վիրավորները 17 տարեկան են և նրանք են՝ Մխիթար Մանուկյանը, Հարություն Կուրղինյանը և Սամվել Ղազարյանը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր