00:00:00

Նորամարգում պայթյունից տուժած տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է

23:57, 30 մայիս 2019 Պատահարներ

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին, պայթյունի հետեւանքով մեկ մարդ է մահացել։ NEWS.am–ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հայտնեց, որ տղամարդուն հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նրա խոսքով՝ ԲԿ է տեղափոխվել նաեւ հղի կին, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, գինեկոլոգները հսկում են հղիությունը պահպանելու համար։ Հիվանդանոց է ընդունվել նաեւ մի կին, որին դեռեւս վիրահատում են։ Խոսնակի խոսքով՝ հիվանդանոց են բերել նաեւ կրծքի երեխայի, բայց նրան չեն հոսպիտալացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր