00:00:00

Նորամարգում պայթյունից տուժածներից մեկը երեխա է, մյուսը հղի կին. կասկածյալը նախկին ամուսինն է. մանրամասներ

22:33, 30 մայիս 2019 Պատահարներ

NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին տեղի ունեցած դեպքի մասին։ Մեր տեղեկություններով՝ տուժածներից մեկը մանկահասակ երեխա է, մեկը՝ հղի կին, երկուսը տարեց տղամարդ ու կին։ Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ունեցած վեճի պատճառով պայթուցիկ է նետել նախկին կնոջ տան վրա և դիմել փախուստի։ Կասկածյալի ինքնությունը հայտնի է, իրավապահները որոնում են նրան։ Հիշեցնենք, որ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաբեկորային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 քաղաքացի։ Ի դեպ՝ հիշյալ քաղաքացիներին բեկորային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները։ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am–ին հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված մանկահասակ երեխային տեղում բուժօգնություն են ցուցաբերել և դուրս գրել, հղի կինն այս պահին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն է։ Մուրադյանը տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր է հիվանդանոց տեղափոխված տարիքով կնոջ և տղամարդու վիճակը, որոնց այժմ վիրահատում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր