00:00:00

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել

21:08, 30 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ քաղաքացին (Ա.Գ., ծնված 1997 թ.) բարձրացել է վերգետնյա անցման վրա գտնվող գովազդային վահանակին և սպառնում է ցած նետվել: Փրկարարները կանխել են Ա.Գ.-ի ինքնասպանեւթյան փորձը, այնուհետև Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր