00:00:00

Ոստիկանության նախկին կենտրոնական բաժնի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. օգնություն են ցուցաբերել բնակչուհուն

19:33, 30 մայիս 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մայիսի 30-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել նախկին ոստիկանության կենտրոնական բաժնի Իսրայելյան 39 հասցեում։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ 2 մարտական հաշվարկ: Հրշեջները նախ կանխել են շենքի 3-րդ հարկում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Նրանք տեղում բուժօգնություն ցուցաբերեցին նշված շենքում բնակվող քաղաքացուհուն, ով նշել է, որ 6 անգամ շենքում հրդեհ է եղել թափառաշրջիկների պատճառով։ «Ես վատառողջ ու սոցիալապես անապահով կին եմ։ Անչափահաս երեխայիս խնամում եմ միայնակ՝ չհաշված 80-ն անց մորաքույրս։ Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, որ էս պրոբլեմը վերջապես լուծեն։ Գոհ ենք միայն հրշեջ-փրկարարներից, Կենտրոնի ոստիկաններից ու բժիշկներից»,-ասել է կինը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր