00:00:00

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Դավիթ Հարությունյան

23:49, 22 մարտ 2018

Հայաստանում այժմ քաղաքական բանտարկյալներ չկան և չեն էլ եղել, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ի պատասխան դիտարկմանը, թե իրավապաշտպանները քաղաքական բանտարկյալների ցուցակ են հրապարակել, Դավիթ Հարությունյանը հակադարձել է, թե տեսել է միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցակներ, որտեղ Նաիրի Հունանյանը նույնպես համարվել է քաղաքական բանտարկյալ: Նշենք, որ այս շաբաթ ավելի քան տասը տարվա ազատազրկման դատապարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։ Որոշ իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ այս վճիռը որակեցին իբրև վրեժխնդրություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախևառաջ այն բանի համար, որ Սեֆիլյանն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջինը բարձրաձայնեց հայկական կողմի տարածքային կորուստների մասին։ «Ես բազմաթիվ նմանատիպ ցուցակների եմ ծանոթ, տեսել եմ նաև նույն միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցակ, որտեղ Նաիրի Հունանյանը ևս համարվել էր քաղբանտարկյալ։ Ամեն ինչ կախված է, կներեք, չափանիշներից, և այն, որ այդ հասկացությունը շատ հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով, ցավոք սրտի, դա փաստ է, բայց, նորից եմ ուզում կրկնել, որպես Արդարադատության նախարար, իմ կարծիքն այն է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,-ասել է նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր