00:00:00

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

14:52, 30 մայիս 2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: «Հատկանշական է, որ Վրաստանը եւ Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը եւ ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք: Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրների միջեւ բարեկամության եւ սերտ համագործակցության մեջ Ձեր ներդրած ավանդի համար: Հույս ունեմ, որ մեր անկեղծ երկխոսությունը եւ փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բազմադարյա բարեկամության եւ բարիդրացիության էլ ավելի խորացմանը եւ նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը: Ձերդ Գերազանցություն, եւս մեկ անգամ հավաստիացնում եմ Ձեզ իմ խորին հարգանքը եւ ցանկանում եմ հաջողակ գործունեություն երկրի բարեփոխումների, զարգացման եւ առաջընթացի գործում»,- ասված է վարչապետ Փաշինյանին հղված ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր