00:00:00

Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

00:51, 30 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ու իր զորակցությունը հայտնել  «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին հայազգի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը: «Ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- նշել է վարչապետը։ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր