00:00:00

Ազգային ժողովը կրկին չընտրեց ՍԴ դատավոր

23:48, 29 մայիս 2019

ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չհաստատեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Փակ ընտրությունը կայացել է մայիսի 29-ին: Քվեարկությանը 131 պատգամավորից մասնակցել է  88-ը:  88 քվեաթերթիկից անվավեր են ճանաչվել 5-ը: Կողմ է քվեարկել 30-ը, դեմ՝ 53-ը: Արթուր Վաղարշյանին այդ պաշտում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Դրանից առաջ նախագահն առաջարկել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: ԱԺ-ն ապրիլի 16-ի փակ քվեարկությամբ Հովհաննիսյանին չէր ընտրել այդ պաշտոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր