00:00:00

Սուրեն Պապիկյանը Սոչիում կմասնակցի ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին

23:02, 29 մայիս 2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու հունիսի 1-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի  լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին: Խորհրդի նիստին  մայիսի 31-ին կնախորդի ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը: Նախատեսվում է, որ խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները կքննարկեն  ԵԱՏՄ մասնակից-պետությունների տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող  և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր