00:00:00

ՀՀ արդարադատության նախարարությունը կներդնի դատապարտյալներին այցելության էլեկտրոնային գրանցման համակարգ

22:51, 29 մայիս 2019

Հայաստանի արդարադատության նախարարության թվային օրակարգի շրջանակում նախատեսվում է ներդնել նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ դատապարտյալներին այցելության համար։ Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին։ Ընդ որում՝ նախարարը նշել է, որ իրենք աշխատում են սննդի բարելավման վրա, որպեսզի ուտելիքի որակը քրեակատարողական հաստատություններում այնքան բարձր լինի, որ քաղաքացիները ստիպված չլինեն իրենց դատապարտյալներին ու մերձավորներին կապոցներ տանել։ Ինչ վերաբերում է այցելություններին, ապա կառավարությունն արդեն ավելացրել է այցելությունների թվաքանակը, որոնք տրվում են դատապարտյալներին, բայց բոլորը չէ, որ օգտագործում են այդ հնարավորությունը։ Զեյնալյանը խոստացել է, որ եթե ազատ սենյակների քանակն ավելանա, ապա ակցելությունները եւս զգալիորեն կշատանան։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր