00:00:00

Զ. Մնացականյանը Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալին ներկայացրել է Արցախի խնդիրը

21:19, 29 մայիս 2019

Մայիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի առաջին փոխնախագահ Պատրիկ Բորը եւ Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը: ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը բարձր գնահատեցին տարբեր ոլորտի ներկայացուցիչներից կազմված քառասուն հոգանոց պատվիրակության այցելությունը Հայաստան եւ  այցի շրջանակներում անցկացվող տարբեր հանդիպումները, ինչը լավ հնարավորություն է տեղում քննարկելու հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության հեռանկարները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ներկայացուցչական պատվիրակության այս այցն արտացոլում է հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմաբովանդակ էությունը, որը մշտապես աչքի է ընկել առավել խորը փոխգործակցությամբ եւ երկու երկրների ժողովուրդների միջեւ ավանդական սերտ կապերով: Անդրադառնալով հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցերի՝ զրուցակիցները որպես համագործակցության կարեւոր ուղղություն առանձնահատուկ ընդգծեցին բիզնես շրջանակների միջեւ կապերի խրախուսումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափերի, նորարարական եւ ստեղծագործ կրթության ոլորտում համատեղ նախագծերի նախաձեռնումը:
Երկուստեք կարեւորվեց հայ համայնքի կարեւոր դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում, որը նաեւ ամուր կապող օղակ է երկու բարեկամ երկրների միջեւ։
Զրուցակիցներն առանձնահատուկ կարեւորեցին ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ որպես երկկողմ օրակարգի առավել հարստացմանն ուղղված քայլ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ այդ համատեքստում կարեւորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը: Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը հակիրճ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր