00:00:00

Սուրեն Պապիկյանը «Ռուսատոմ սերվիս»-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցը

19:44, 29 մայիս 2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովին և ՌԴ «Ռուսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովին։ Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը, ատոմակայանի ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև երակարաժամկետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումների և մասնագիտական խորհրդակցությունների միջոցով ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների սահուն կյանքի կոչման գործընթացը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր