00:00:00

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին բժիշկներին ասել է, որ ինքը վրաերթի է ենթարկվել, որից հետո իրեն պատուհանից ցած է նետել և տեղում մահացել

18:50, 29 մայիս 2019 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկից Սուրբ Գրիգոր Լուսավորչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված խաչմերուկում Higer մակնիշի 4626 Տ համարանիշի ավտուբուսը վրաերթի է ենթարկել իրեն, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 80-ամյա Լևոն Մելոյանն է, իսկ վարորդը եղել է Երևանի բնակիչ՝ 57-ամյա Վահագն Մանուկյանը։ Մինչ հետաքննիչը դեպքի վայրում զննություն էր կատարում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լ. Մելոյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել հիվանդանոցի լուսամուտից և տեղում մահացել։ Նշված փաստով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վաչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր