00:00:00

Շտապօգնության 200 մեքենան շուտով Հայաստան կհասնի

23:05, 22 մարտ 2018

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանըև ՀՀ-ում Չինաստանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր: Կողմերը հստակեցրել են շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը, ըստ որի` համաձայնագիրը ստորագրելուց հետո 110 օրվա ընթացքում Հայաստան կհասցվի շտապօգնության 200 մեքենան: Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և  «China National Township Enterprises Corporation» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալՅան Ջինմինի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը առողջապահության ոլորտին  շտապօգնության 200մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ տրամադրելու պատրաստակամության համար։  Նա ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։ Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացվում է 2017թ. մայիսի 12-ին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի արդյունավետ  համագործակցության ընդլայնումը։ Դեսպանն ընդգծել է, որ թեևՉինաստանն անհամեմատ մեծ է տարածքով և բնակչության թվով, սակայն առողջապահական խնդիրները նման են։ Այժմ Չինաստանում ևս, կարևորելով հիվանդությունների կանխարգելումը, պայքար է գնումծխելու դեմ։ Ողջունելով Հայաստանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը` Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանի քաղաքներում հասարակական վայրերում ծխելն արգելված է։ Հանդիպման ընթացքում քննարկվել ենայլ հարցեր ևս։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր