Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 26-ին ժամը 22:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչներ 42-ամյա Ս. Զ.-ն եւ 44-ամյա Հ. Ս.-ն Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում ծեծի են ենթարկել նույն շրջանի բնակիչ, 50-ամյա Ե. Ա.-ին:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ծեծի արդյունքում Ե.Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է շրջբուժմիավորում։
Ս. Զ.-ն եւ Հ. Ս.-ն բերման են ենթարկվել Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: