00:00:00

Ճամբարակի դպրոցներից մեկից 10-րդ դասարանում սովորող 3 պատանիներ գողություն են կատարել. գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է

16:35, 29 մայիս 2019 Պատահարներ

«Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի դպրոցներից մեկից տարբեր իրեր են գողացել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ճամբարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ճամբարակում ապրող 16-ամյա երեք պատանի, որոնք սովորում են տասներորդ դասարանում։ Պատանիները ներկայացվել են բաժին ու բաց թողնվել։ Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր