00:00:00

ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը չհաստատվեց

15:52, 29 մայիս 2019

ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը չհաստատվեց։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության ներկայացրեց օրակարգը հաստատելու հարցը, սակայն այն մերժվեց 61 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ «Օրակարգը չհաստատվեց, շատ լավ, օրակագ չունենք, ընդմիջում»,- ասաց Արարատ Միրզոյանը։ Տեղեկացնենք, որ խորհրդարանում քննարկվում էին ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած նախագծերն օրակարգ ներառելու հարցերը: Քննարկումն մեկ ժամից ավել տևեց, և այդ ընթացքում պատգամավորների մեծ մասը դուրս էր եկել դահլիճից։ «ԱԺ Կանոնակարգ» օրենքի համաձայն՝ օրակարգի երկրորդ բաժինն այն հատվածն է, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունները սահմանելու, լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր