Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 03:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ.Խ., ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մետր գլորվել դաշտամիջյան հատված:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: