00:00:00

Գազի արտահոսք ու հրդեհ Երեւանում. 24–ամյա քաղաքացին ձեռքի եւ դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել

20:45, 28 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 23:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 227 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: 24-ամյա Ա.Ս.-ն  դեմքի եւ ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ (1-ին կարգի) եւ հոսպիտալացվել Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է արտահոսած գազը: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք եւ հոսանքազրկել բնակարանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր