00:00:00

Հրշեջները մարել են Հանրապետական մարզադաշտի մոտ բռնկված հրդեհը

21:53, 27 մայիս 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 27-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինությունում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և շինության տարածքում՝ խոտածածկույթ (մոտ 500 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր