00:00:00

Արմավիրում ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով վեճ է ծագել. երիտասարդը դանակահարել է երկու մարդու

16:55, 27 մայիս 2019 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքում կատարված դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. մայիսի 22-ին Արմավիր ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի երկու բնակիչ: Դեպքի առթիվ  Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Արմավիր քաղաքի բնակիչները՝ ծնված 1988 եւ 1989թթ., ճանաչվել են տուժող: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 23-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիր քաղաքում ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով,  վիճաբանություն է սկսվել համաքաղաքացիների միջեւ, որի ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ գտնվող դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիր քաղաքի երկու բնակչի: 25.05.2019թ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Արմավիր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996թ., ներկայացել է Արմավիրի մարզային քննչական վարչություն եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 23 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր