00:00:00

Պոկված տանիքներ, վնասված գազախողովակներ եւ էլէկտրալարեր․ ուժեղ քամին ավերածություններ է գործել Արազափ գյուղում

13:14, 27 մայիս 2019 Պատահարներ

Արմավիրի մարզում այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել․ հայտնում է Shamshyan.com-ը։ Քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, ջերմոցը: Ակումբից շպրտված թիթեղների պատճառով լուսամուտները ջարդուփշուր են եղել, կոտրվել են տան դարպասները: Քամին վնասել է նաև տան մոտով անցնող գազախողովակը, սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Վնասվել են փողոցով անցնող էլեկտրալարերը, որոշ տներ հոսանքազրկվել են: Ըստ աղբյուրի՝ Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամուց մարդիկ են տուժել: Մյասնիկյան գյուղում էլ կարկուտ է եկել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր