00:00:00

ՀԲՖ․ Անթույլատրելի ենք համարում ցանկացած միջամտում եւ խոչընդոտ

03:26, 26 մայիս 2019 Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ։ «ՀԱՕԿ-ի որոշումից հետո, թե Հայաստանի ազգային հավաքականի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքին պետք է մասնակցեն մարզիկներ եւ մարզիչներ, որոնք չեն հանդիսանում հավաքական թիմի անդամ, դժգոհություն է առաջացրել հավաքականի մարզիկների շրջանում: Այդ պատճառով որոշում է կայացվել Ծաղկաձորում նախատեսված հավաքը տեղափոխել այլ վայր: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեր մարզիկները Գյումրիում կնախապատրաստվեն Եվրոպական խաղերին: Հիշեցնում ենք, որ սա այն հավաքականն է, որն իրեն լավագույնս է դրսեւորել բոլոր միջազգային մրցաշարերում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւս մեկ անգամ հայտարարում է. անթույլատրելի ենք համարում ցանկացած միջամտում եւ խոչընդոտ մարզիչների եւ մարզիկների աշխատանքին՝ հատկապես այս կարեւոր փուլում»,- ասվում է ՀԲՖ-ի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ  մայիսի 22-ին ՀԲՖ-ն ներկայացրել էր Եվրոպական խաղերում Հայաստանի թիմի կազմը. 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյան, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան: Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որն այս տարվա մարտին դարձել էր Վլադիկավկազում անցկացված Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր