Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, ոստիկանության հետ ցուցարարների բախումները տեղի են ունեցել Հանրապետության հրապարակում տեղի ժամանակով 17:40-ի (19:40 երևանյան) մոտակայքում:
Ինչպես հեռուստաալիքը նշում է, ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել է, երբ ցուցարարների խումբը սկսել է շշեր և այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում անկացվում են հերթական՝ 28-րդ համազգային բողոքի ցույցերը: