00:00:00

Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent

02:04, 26 մայիս 2019 Սպորտ

Եվրոպայի սպորտային հանրությունը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելու որոշումը: Այս մասին ասվում է Փոլ Ֆիշերի՝ բրիտանական The Independent պարբերականում հրապարակված հոդվածում: Ֆիշերը հարց է ուղղում, թե արդյոք Արեւմտյան Եվրոպան հասկանում է իր որոշան պատճառը, եթե հաշվի չառնենք, որ այն որեւէ կերպ կապ ունի Հարավային Կովկասում լարվածության հետ: Նա նշում է, որ հարցը նաեւ քննարկվում է բրիտանական խորհրդարանում: Հոդվածագիրը նշում է, որ թեեւ դա մտահոգության դատարկ արտահայտում է, սակայն լուրջ քաղաքական հարց է՝ թե ինչ կարել է անել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ խաչմերուկում էթնիկ հակամարտությունների լուծման համար: Հոդվածագրի կարծիքով՝ Մխիթարյանի շուրջ աղմուկը ցույց է տալիս, որ Եվրպոային նոր ազդակ է անհարժեշտ՝ Բաքվի եւ Երեւանի միջնորդական ջանքերի համար: «Կարճ ասած՝ Մխիթարյանի գործը պետք է բացառություն լինի այդ տարածաշրջանի նկատմամբ արեւմտաեվրոապական քաղաքականության անտարբերության համարա; Խաղաղ բանակցությունների նոր ինտենստիվությունը պետք է Եվրոպայի նպատակը դառնա»,- գրում է հոդվածի հեղինակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր