00:00:00

Երեւանում 28-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է ծառն ու բախվել բնակելի շենքի պատին

00:29, 26 մայիս 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ մայիսի 25-ն, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05:40-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Նշան Ուստյանն իր վարած Mercedes մակնիշի 77 GQ 777 համարանիշի ավտմեքենայով, Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն եւ առաջ ընթանալով, բախվել թիվ 45 շենքի պատին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանաչապատման բաժնի ծառայողները, որոնք մասնատել են ծառը, որից հետո ավտոմեքենան տեղափոխվել է անվտանգ վայր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր