00:00:00

«Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան

21:25, 25 մայիս 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի որոշմանը` չմասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում: «Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակացելը, նա գիտի ինչ է ասում»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանի քույրը: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր