00:00:00

Գեղարքունիքում մեղուն խայթել է քաղաքացու պարանոցը. Նրան հասցրել են հիվանդանոց ու փրկել կյանքը

11:18, 25 մայիս 2019 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. Երեւան-Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 48 կմ հատվածում ծառայություն կատարող ոստիկանները նկատել են, որ դեպի Գավառի ուղղությամբ Volkswagen մակնիշի ավտոմեքենա է կանգնած, եւ ուղեւորը օգնություն է ակնկալում քաղաքացիներից։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրանք տեսնելով, որ վարորդը գունատված է, ահազանգել են Գավառի բժշկական կենտրոն։ Գավառի հիվանդանոցից ժամանած բժիշկների խումբը տեղում զննելով հիվանդին՝ հայտնել է, որ նրան պետք է շտապ վիրահատություն: Ոստիկաններն իրենց մեքենայով նրան տեղափոխել են Գավառի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացու ինքնազգացության վատացման պատճառը եղել է վայրի մեղվի կողմից նրա պարանոցի հատվածում խայթելը, իսկ բժիշկներն էլ ասել են, որ եթե հաշված րոպեների ընթացքում նրան չհասցնեին հիվանդանոց, հնարավոր է՝ կյանքը փրկել չհաջողվեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր