00:00:00

Երեխան «Ինչուիկ» մանկապարտեզից դեմքի բազմաթիվ քերծվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

02:48, 23 մայիս 2019 Պատահարներ

Դեմքի բազմաթիվ քերծված վերքերով այսօր՝ մայիսի 22–ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից և վնասվածքները ստացել է նույն օրը՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքերում է երեխան վնասվածքներ ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր