Այսօր մամուլը գրել էր՝ ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ թիկնապահներ է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով և թիկնապահի կեցվածքով 2-3 անձ:
Irakanum.am-ի հետ զրույցում պատգամավոր Հայկ Սարգսյանը վստահեցրեց՝ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Հայկ Սարգսյանը նշեց՝ անգամ ընկերների, մտերիմների հետ չի զբոսնել, որոնք սպորտային համազգեստով են եղել, որ մարդիկ նման տեսնեին ու նման եզրակացություն անեին։
«Նման տեղեկություն տարածողները կրիմինալ սերիալների ազդեցության տակ մնացած մարդիկ են, ու դա աղերս չունի իրականության հետ։ Ինձ երբևէ թիկնապահ պետք չի եղել, այժմ էլ պետք չէ։ Քանի դեռ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այս կարգավիճակում որևէ մեկին թիկնապահ անհրաժեշտ չէ», - ասաց Հայկ Սարգսյանը։
Հարցին՝ եթե այս տեղեկությունը հրապարակած լրատվամիջոցը չհերքի այս տեղեկատվութոյւնը, պատրասվո՞ւմ եք դիմել պատկան մարմիններին, Հայկ Սարգսյանն ասաց՝ ոչ։
«Չեմ պատրաստվում որևէ մարմնի դիմել, քանի որ այս տեղեկությունը տարածողներին լուրջ չեմ վերաբերվում։ Իսկ եթե պատկան մարմիններին դիմեմ, կնշանակի, որ իրենց լուրջ եմ վերաբերվում», - ավելացրեց Հայկ Սարրգսյանը։
Նրա՝ թանկարժեք ավտոմեքենայով լուսանկարը ևս օրերս հայտնվել էր համացանցում։ Պատգամավորը նշել էր՝ դա իր ընկերոջ մեքենան է եղել։
Անդրադառնալով այս փաստին և իր անձի հետ կապված վերջին վրապարակումներին՝ Հայկ Սարգսյանը նշեց՝ «Ես ուրախ եմ, որ իշպանության ամենամեծ թերացումը այն է, որ պատգամավորներից մեկը իր ընկերոջ մեքենան տասը րոպեով վարել է», - ասաց Հայկ Սարգսյանը։