00:00:00

Վառված մարդու խոսակցություն ու պահելաձեւ է. Ալումյանը՝ Սարգսյանին

23:10, 22 մայիս 2019

«Վառված մարդու խոսակցություն ու պահելաձեւ է։ Պարզ երեւում է իրա ամբողջ խոսակցությունից, ոչ սազական հորդորից։ Դրա համար ես համոզված եմ, ինքը մի քիչ կսառի, կփոշմանի իրա այս խոսքերի համար, եւ այդքանով հանդերձ, եթե քաղաքավարի մարդ լինի, ապա նաեւ փոշմանելուց հետո ինձանից ներողություն կխնդրի հրապարակային հարթակում, եթե ոչ, գոնե մտքի մեջ կփոշմանի ու կանցնի կգնա»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի «կոչին»։ Հիշեցնենք, այսօր լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նշել էր, որ «Նույն Հայկ Ալումյանը ամենախիստ ձևով քննադատում էր նախկին իշխանություններին, էնպես, որ դաժե ես չեմ ըտենց քննադատել։ Հայկ Ալումյանի մասին ինչի՞ եք խոսում։ Ալումյանին ընդհանրապես մեկնաբանելու չունեմ։ Հայկ Ալումյանը հրազենով իմ վրա հարձակված մարդու (նկատի ունի Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին-հեղ.) շահերն ա պաշտպանում դատարանում։ Ինչպ՞ես է հնարավոր մի փաստաբանը պաշտպանի մարդկանց, ովքեր մեկը մյուսի դեմ ցուցմունք է տալիս։ Շահերի բախում չեք տեսնո՞ւմ։ Ինքը մի ճիշտ բան կարա անի՝ գնա անունը փոխի»։ Հարցին, թե ինչո՞ւ փոխի անունը, Սարգսյանը պատասխանել էր. «Որովհետև նման անուն կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին»։ Հայկ Ալումյանը նշեց, որ պատգամավորի այս խոսքերի համար չի պատրաստվում վերջինիս «հետապնդել», պատասխան վիրավորանքներ եւս չի տալու։ «Աստված իրա հետ»,- ասաց Ալումյանը։ Ինչ վերաբերում է երեկվանից համացացում տարածվող այն «սքրինշոթերը», եւ Ալումյանի մեկ տարի առաջ արված գրառումները, ապա փաստաբանն ասաց, որ նախորդ իշխանության ժամանակ  ծայրահեղ դժգոհ է եղել դատական համակարգից եւ իր տեսակետը մշտապես հայտնել է։ «Փետրվար ամսին նախորդ տարվա, երբ  գրոհ սկսվեց նաեւ փաստաբանների նկատմամբ, օրինագիծ էին բերել, ես Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչներին ասեցի, որ չի կարելի նման կերպ վարվել փաստաբանների հետ, որովհետեւ վաղը նույն այդ փաստաբանները ձեզ են պաշտպանելու»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ իր տեսակետը խնդիրների վերաբերյալ մշտապես հայտնել է։ Ալումյանը նաեւ նշեց, որ իրեն ոգեւորել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետք է դատաիրավական ոլորտը բարեփոխել։ «Հիմա իրենք պետք է նայեն իրենց գրառումները եւ ամաչեն, ինչպես են նախկինում բան ասել, եւ հիմա հակառակն անում»,- ասաց Ալումյանը։ Հարցին, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ լինում է իր թիմակիցների կողմից հաճախ հնչող անպատասխանատու հայտարարություններից, Ալումյանը կարծիք հայտնեց, որ վարչապետը տեղյակ է լինում։ «Ինձ մոտ տպավորություն կա, որ այս թիմը հնարավոր չէ որեւէ հրապարակային հայտարարություն անի, առանց նախապես պարոն Փաշինյանի համաձայնությունը ստանալու, ավելին ասեմ, այն հայհոյող ֆեյքերն ու ոչ ֆեյքերն էլ նախապես իրենց հայհոյանքները համաձայնեցնում են ում կարելի է հայհոյել, ում որքան»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր